27/05/2016 13:32
Դատարանում Google ընկերությունն Oracle-ին հաղթել է
Ամերիկյան Google ընկերությունը շահել է Oracle ընկերության հետ դատական վեճն ԱՄՆ-ում՝ Java ծրագրային ապահովման կիրառման արտոնագրային իրավունքների վերաբերյալ, հայտնում է Gazeta.ru-ն:
Դատարանը օրինական է ճանաչել Android օպերացիոն համակարգում Java ծրագրային հարթակի կիրառման Google-ի իրավունքը։
Համաձայն դատարանի որոշման՝ Google-ը կիրառել է Java-ն հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ սահմանված բարեխիղճ օգտագործման մասին դրույթի հիման վրա։ Նման օգտագործումը թույլ է տալիս Google-ին չվճարել մշակողին։
Նշվում է, որ Oracle-ը Google-ին մեղադրել է մոտ 9 մլրդ դոլարի եկամուտ չստանալու համար։ Ընկերությունը մտադիր է բողոքարկել երդվյալ ատենակալների վճիռը։