27/05/2016 15:26
Միջին մասնագիտական կրթության համար պետք է մշակվեն վերապատրաստման ծրագրեր. Մկրտչյան
ՀՀ ԿԳ նախարարությունը բյուջեի հատկացված միջոցներով 2015-ին շուրջ 99,2 տոկոսով իրականացրել է նախնական և միջին մասնագիտական կրթության խմբի ծախսերը, ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ձևավորված են չափորոշիչներ շուրջ 150 մասնագիտությունների վերաբերյալ՝ նաև միջին մասնագիտական ոլորտում: Դրանց հետ կապված կատարված աշխատանքները բավարար են, բայց դեռևս ունենք խնդիրներ, դրանք ավելի գործնական դարձնելու ուղղությամբ», - ասաց նախարարը:
Լ.Մկրտչյանի խոսքով, պետք է մշակվեն վերապատրաստման ծրագրեր՝ դրանք ավելի առարկայական դարձնելու համար:
«Այս ուղղությամբ մշակվում են ծրագրեր, քանի որ կարծում ենք այդ մասնագիտությունները պետք է մեր երկրի համար լինեն անհրաժեշտ և պիտանի», - ասաց նախարարը: