27/05/2016 15:20
Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքին
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքներին:
Ինչպես հաղորդում է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: