27/05/2016 10:27
Ձերբակալվել է «Վանոյի Արտակը»
Երեկ երեկոյան «Հրապարակը» տեղեկացել է, որ ձերբակալվել է Արտակ Գալստյանը, որին շատերը գիտեն որպես «Վանոյի Արտակ»։ Նախնական տեղեկություններով՝ նրան մեղադրում են շորթման մեջ։
Հիշեցնենք, որ նա անցնում էր «ֆինանսական բուրգի» գործով՝ որպես տուժող, և նրա անունը վերջերս հիշատակեց Տիգրան Ուրիխանյանը՝ իր նկատմամբ «պատվերներ» իջեցնելու և որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Անալիտիկ» կայքի հետ կապ ունենալու կոնտեքստում։