27/05/2016 14:09
Ադրբեջանը մամուլի ազատությունը սահմանափակող երկրների ցուցակում է
«ՄԱԿ-ի Հասարակական կազմակերպությունների հանձնաժողովի հրաժարումը, Լրագրողների պաշտպանության կոմիտեին հավատարմագրելու հետ կապված, հարձակում է մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության դեմ», - գրել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների Մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում:
.@UN NGO Committee rejecting Committee to Protect Journalists’ accreditation is attack on press freedom/civ society pic.twitter.com/qGsFDHu8m6
— Samantha Power (@AmbassadorPower) May 26, 2016
ՄԱԿ-ի կոմիտեում այս որոշման դեմ են քվեարկել տասը երկիր՝ Ադրբեջանը, Պակիստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Բուրունդին, Հարավային Աֆրիկան, Կուբան, Սուդանը, Նիկարագուան և Վենեսուելան: