27/05/2016 15:36
«Սևան» քրեակատարողականում հայտնաբերվել է աղավնի՝ ոտքերին ամրացված թմրանյութով. Լուսանկարներ
«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում հայտնաբերվել է աղավնի, որի ոտքերի վրա թմրանյութ էր ամրացված, տեղեկանում ենք արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից:
Նրան նկատել է դիտաշտարակում հսկողություն իրականացնող աշխատակիցը:
Թմրանյութն ամրացված է եղել պոլիէթիլենային երկու փաթեթներով:
Դրանց զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: