27/05/2016 15:16
Իսրայելի բնապահպանության նախարարը հրաժարական է տվել
Այսօր Իսրայելի բնապահպանության նախարար Ավի Գաբբայը հրաժարական է տվել՝ իր այդ քայլով ցույց տալով, որ դեմ է երկրի պաշտպանության նախարի պաշտոնում ծայրահեղ ազգայնական Ավիգդոր Լիբերմանի նշանակմանը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
«Նոր պաշտպանության նախարարի նշանակումը, իմ կարծիքով, անտեսում է այն, ինչ կարևոր է երկրի անվտանգության համար, ինչը կհանգեցնի հասարակության շրջանում պառակտման և ծայրահեղականության աճին», - ասել է Ավի Գաբբայը իր հրաժարականի հայտարարության մեջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Գաբբայի միջև նախկինում նույնպես անհամաձայնություն կար Միջերկրական ծովում Իսրայելի բնական գազի պաշարների տեղակայման հարցով:
Հիշեցնենք, որ վերջերս Նեթանյահուն Լիբերմանին առաջարկել էր զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ մայիսի 20-ին պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հրաժարականի դիմում էր ներկայացրել: