27/05/2016 11:29
Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածը դժվարնացանելի է
Հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում): Սրա արդյուքնում ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է, տեղակացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Նախարարությունը հայտնում է, որ ճանապարհի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհայտնեն ավելի ուշ: