27/05/2016 18:44
Էկվադորը կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը. Խորհրդարանի փոխխոսնակ
Էկվադորը կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ այն համարելով կարևորագույն սկզբունք նաև Էկվադորի համար, այս մասին հայտարարել է Էկվադորի խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոն՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:
Էդուարդ Շարմազանովը Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևաքները:
Նա այս համատեքստում դրվատանքով խոսել է Չիլիի խորհրդարանի մասին, որն օրեր առաջ դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ:
ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Էկվադորի խորհրդարանը նույնպես խնդրի վերաբերյալ կարտահայտի իր վերաբերմունքն ու հստակ գնահատականը: