27/05/2016 11:35
Կամո Արեյան. Երևանի քաղաքապետարանը ծառայողական 26 ավտոմեքենա է կրճատել
Երևանի քաղաքապետարանը ծառայողական 26 ավտոմեքենա է կրճատել և աշխատում է ընդհանրապես ծախսերը հնարավոինս կրճատել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Սարքին մեքենաներ էին, որոնք սպասարկում էին ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ ՓԲԸ-ների: Մենք բավականին զուսպ ենք մեր կռուցվածքի ու ծախսերի մեջ, բայց ցանկացած կրճատում չի կարոող լինել ինքնանպատակ: Դա կատարողական ցուցանիշ չէ, որ պարտադիր պետք է ապահովենք», - ասաց Կ.Արեյանը:
Նա նշեց նաև, որ քաղաքապետարանում ավելորդ հաստիքներ չկան:
«Այն անձնակազմը, որ կա քաղաքապետարանում և վարչական շրջաններում, նունիսկ չի էլ բավարարում: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա մենք թույլ չենք տվել շատ մեծ շռայլություններ, այսուհետ էլ կլինենք ավելի զուսպ, կգործենք մեր բյուջեի հնարավորությունների սահմաններում», - ասաց Կ.Արեյանը: