27/05/2016 10:43
Ալավերդի քաղաքի աղմկահարույց սպանությունը կապված է քաղաքապետի ընտրությունների հետ
Մայիսի 19-ի լուսադեմին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի աղմկահարույց սպանությունը կապված է քաղաքապետի ընտրությունների հետ։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է այդ օրը սպանված 41-ամյա Վարդան Ավագյանի քույրը՝ Աստղիկ Ավագյանը:
«Սա լրիվ քաղաքականություն է, ընտրություններից հետո ո՞վ չի ընտրվել քաղաքապետ։ Ընտրություններից հետո՝ հոկտեմբերին էլի դեպք եղավ, կրակոցներ արձակեցին այն ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էր նաև եղբայրս։ Բոլորը գիտեն, թե էս ամեն ինչի հետևում ով է կանգնած, ես հիմա հայտարարում են՝ նա Արթուր Աբգարյանն է (ինքնառաջադրված թեկնածու), որը ուզում է Ալավերդի քաղաքը իրենը դառնա։ Պարտվեց, չհանգստացան ու որոշեցին, որ սենց պիտի լինի, չգիտեին, որ մեքենան զրահապատ է եղել»,- մանրամասնել է Աստղիկ Ավագյանը։
«Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանը քաղաքապետի ընտրություններում սատարել է ինքնառաջադրված թեկնածու Արթուր Աբգարյանին։ Բազմիցս հրապարակումներ եղան, որ քաղաքապետի ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում։ Ինքնառաջադրված թեկնածուն պարբերաբար ճնշումների ու սպառնալիքների մասին էր ահազանգում։ Իսկ սպասված Վարդան Ավագյանն էլ արդեն գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի թիմից էր։ Ինչը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց սպանվածի քույրը»,-հավելել է թերթը: