27/05/2016 19:22
Յուրի Վարդանյանը Ջավախքում դռնփակ հանդիպումներ է ունել հայ և վրացի պաշտոնյաների հետ
Վրաստանի Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում հայ երիտասարդներին ծեծի ենթարկելու հետքերով Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը աշխատանքային այցով Ջավախքում է, փոխանցում է jnews.ge կայքը:
Նշվում է, որ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ախալցիխեի և Ախալքալաքի պաշտոնյաների հետ, կապված ապրիլի 23-24-ին Ախալցիխեում կատարված դեպքերի հետ:
Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը դռնփակ հանդիպումներ է ունել տարբեր հայ և վրացի պաշտոնյանների հետ: Դեսպանը չի ցանկացել անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ նշելով, որ «վաղը դեսպանությունը հայտարարություն կտարածի հանդիպումների մասին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-24-ին, ըստ երիտասարդների, Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին և անհարգալից արտահայտություն արել Հայոց Ցեղասպանության զոհերի հասցեին: Իսկ մայիսի 3-ին Ախալցիխե այցելեց Վրաստանի ներքին գործերի նախարարը: Նախարարի այցին հաջորդեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի հայտարարությունը, որը հերքում է ոստիկանության կողմից իրականացրած բռնություններն ու ճնշումները:
Թեմային առնչվող նյութեր
Վրաստանում Հայաստանի դեսպանը շաբաթվա վերջին կմեկնի Ջավախք
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք որոշակի ճշտումներից հետո
Հայ և վրացի երիտասարդների վիճաբանության հետքերով Վրաստանում ՀՀ դեսպանը մեկնելու է Ջավախք