27/05/2016 11:18
Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը:
Նիստն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ նիստին ներկա են հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից 29-ը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2015 թվականի հաշվետվությունը: