27/05/2016 11:44
Չինաստանը ցանկանում է Հարավչինական ծովի կղզիները Մալդիվների ոճի հանգստյան վայրերի վերածել
Չինաստանը մտադիր է Հարավչինական ծովում վիճելի կարգավիճակ ունեցող որոշ կղզիները Մալդիվների ոճի հանգստյան վայրերի վերածել, որտեղ հնարավոր կլինի հարսանիքներ անցկացնել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր China Daily-ին ասել է Չինաստանի Սանշա քաղաքի քաղաքապետ Խիայո Ջինը:
«Կլինեն ինքնաթիռներով ուղևորություններ, հարսանիքների անցկացման, ձկնորսության և դայվինգի հնարավորություններ: Սա իհարկե հեշտ ուղևորություն չէ, բայց հայրենասիրական նկրտումներ ունեցող մարդիկ կցանկանան գալ», - ասել է Ջինը:
Արդյոք օտարերկրացիները կկարողանա այցելել այս կղզիներ, դեռ պարզ չէ: Մինչ օրս միայն Չինաստանի քաղաքացիներին էր թույլատրվում գնալ այնտեղ հանգստի:
Նշենք, որ Չինաստանից բացի Բրունեյը, Մալազիան, Ֆիլիպինները, Թայվանը և Վիետնամը նույնպես հավակնություններ ունեն այդ կղզիների նկատմամբ:
Իսկ ԱՄՆ-ն և Վիետնամը մեղադրում են Չինաստանին այս կղզիներում ռազմական նավահանգիստ կառուցելու մեջ: