27/05/2016 15:33
Մագիստրոսական ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ կան. ԿԳՆ
2015 թվականն առանձնահատուկ հաջող էր բարձրագույն կրթության համար, ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այս ուղղությամբ մեր երկրում նախորդ տարի շատ կարևոր միջոցառում տեղի ունեցավ՝ Բոլոնյան երկրների համաժողովը, ինչը նաև կատարված աշխատանքների գնահատականն էր: Այս իմաստով գտնում եմ, որ կատարվել է բավականին լուրջ աշխատանք և այն կլինի շարունակական», - հայտարարեց նախարարը:
Լ.Մկրտչյանը նկատեց սակայն, որ առկա են նաև շատ խնդիրներ: Դրանք, նրա խսքով՝ հիմնականում կապված են մագիստրոսական ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման հետ:
ԿԳ նախարարը տեղեկացրեց նաև, որ փորձ է արվում կրեդիտային համակարգ ներդնել նաև ասպիրանտուրայում: