27/05/2016 12:08
Մեծ Բրիտանիան մտադիր է Լիբիա ուղարկել Թագավորական նավատորմի ռազմանավեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը G7 «մեծ յոթնյակի» երկրների առաջնարդնորի գագաթաժողովում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Լիբիա ուղարկել Թագավորական նավատորմի ռազմանավեր` օգնելու լիբիական իշխանություններին պայքարել մարդկանց թրաֆիքինգի և միգրացիոն ճգնաժամի դեմ:
BBC-ի հաղորդմամբ` այս քայլով Մեծ Բրիտանիան նաև ցանկանում է օգնել Լիբիային՝ Միջերկրական ծովով «Իսլամական պետությանը» ապօրինի զենքի մատակարարման դեմ:
«Երբ ստանանք համապատասխան թույլտվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կողմից, մենք կտեղակայենք մեր ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում` տարածաշրջանում զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար: Մենք նաև կօգնենք Լիբիային իր ափերին անվտանգություն հաստատել և լուծել միգրացիոն ճգնաժամը», -ասել է Քեմերոնը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Լիբիայի կառավարությունը դիմել էր Եվրամիությանը այս հարցով օգնություն ստանալու համար: