27/05/2016 14:46
Պեսկովը մեկնաբանել է «Մեծ Յոթնյակի» երկրների ղեկավարների որոշումը
«Մեծ Յոթնյակի» երկրների ղեկավարների որոշումը դրական ազդեցություն չի ունենա գլոբալ տնտեսության և միջազգային գործերի ընդհանուր դրույթի վրա, հայտնում է «РИАНовости»-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Մենք կարծում ենք, որ նման որոշումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ գլոբալ տնտեսության և գլոբալ հարցերի վրա ընդհանրապես: Հենց այդ թեմաներն էլ եղել են գագաթաշողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում»,- նշել է նա:
Պեսկովը հայտարարել է, որ տվյալ հարցը Մոսկվայի օրակարգի մեջ դեռ չի մտել
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվայի գործողությունները դա պահանջեն: