27/05/2016 14:17
Հայաստանով տպավորված գերմանացի նկարիչը ներկայացրել է իր ճամփորդական պատմությունը. լուսանկարներ
Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մայիսի 26-ին տեղի ունեցավ «Art+X» ձևաչափով 5-րդ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց գերմանացի նկարիչ Շտեֆան Շվարցերի ստեղծագործությունները:
Գերմանացի նկարիչը Հայաստանում մեկ ամիս շրջելուց հետո, նկարների միջոցով ճամփորդական պատմություն է ներկայացրել: Նրա ստեղծագործությունները տեղ են գտել Գերմանիայի դեսպանատան հյուրասիրությունների սրահի և ետնաբակի պատերին:
«Ես շատ տպավորված եմ Հայաստանով: Իմ նկարներում հնարավորինս ներկայացրել եմ այն ամենը, ինչն ինձ տպավորել է: Ինձ ուղեկցող Հրաչիայի հետ եղել եմ Հայաստանի տարբեր վայրերում և փորձել եմ ներկայացնել այն ինչ տեսել եմ», - ասաց նկարիչը:
Գերմանացի լուսանկարիչը Հայաստանով շրջել է նկարում պատկերված կանաչ մեքենայով : Ներկայացված բոլոր նկարներույմ այն կա
Նա նշեց, որ ժամանակը Հայաստանում հիանալի է անցնում: «Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան: Ես վայելում էի իմ ժամանակն այստեղ», - ասաց գերմանացի երիտասարդ նկարիչ Շտեֆան Շվարցերը:
Շտեֆան Շվարցերը ներկայացնում է իր նկարների պատմությունը
Դեսպանատան ետնաբակում ներկայացվել են նկարչի աշխատանքները, որոնցում նա պատկերել է Հայաստանի ճանապարհային նշանների ցուցանակները:
Գերմանիայի դեսպանատան կողմից իրականացվող «Art+X» շարքը նպատակ ունի առիթ ստեղծել ներկայացնել Հայաստանի հետ Գերմանիայի երկկողմ հարաբերությունները։