27/05/2016 10:50
Հայ-ադրբեջանական սահմանագոտում արձանագրվել են միայն հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ
Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: