27/05/2016 13:38
Սավչենկոն պատրաստակամ է Ուկրաինայի նախագահ դառնալ
Դոնբասում լրագրողների սպանության մասնակցության համար Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն, հայրենիք վերադառնալուց հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ դառնալու պատրաստակամության մասին, հայտնում է «РИАНовости»-ին:
«Ուկրաինացիներ, եթե Ձեզ պետք է, որ ես նախագահ լինեմ, լավ, ես նախագահ կլինեմ: Ես ուղակի դեռ այնքան էլ չեմ հավատում, որ մեզ մոտ մարդիկ սովորել են քվեարկել ոչ հնդկաձավարի համար: Ես, անկեղծ ասած, չեմ ասի, որ ցանկանում եմ, սակայն, եթե պետք լինի, կանեմ ամեն ինչ, կանցնեմ այդ ուղին»,- հայտարարել է Սավչենկոն: