27/05/2016 14:37
Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանն այս տարի 23 շրջանավարտ ունի
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարարության Ստեփանակերտի Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն, տեղեկանում ենք ՊԲ լրատվական ծառայությունից:
Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգին ներկա էին բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, ովքեր ընդգծելով զինվորականի մասնագիտության կարևորությունը մեր երկրի համար, շնորհավորել են վարժարանականներին և նրանց հարազատներին՝ համոզմունք հայտնելով, որ վարժարանում ուսանած տարիներին ձեռք բերված գիտելիքներն այսուհետ ևս կօգնեն սաներին իրենց նպաստը բերելու մեր բանակի հետագա հզորացման և պետության բարգավաճման գործում:
Վարժարանն այս տարի ունեցել է 23 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
Նշենք նաև, որ բանակի բարձրաստիճան սպայակազմն ու ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում աչքի ընկած զինվորականները մասնակցել էին հանրապետության բոլոր կրթօջախներում կազմակերպված վերջին զանգի արարողություններին: