27/05/2016 17:09
Վթարի հետևանքով Արարատի մարզում 2 շրջանավարտ է մահացել
Արարատի մարզում վթարի հետևանքով 2 շրջանավարտ է մահացել, այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նախօրեին ժամը 16-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 18-ամյա Հ. Ա.-ի վարած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Պատահարի հետևանքով վարորդն ու ուղևորները՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի 17-ամյա, 19-ամյա և 18-ամյա 3 աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց:
Այստեղ վարորդն ու ուղևորներից մեկը մահացել են:
Ոստիկանության տվյալներով՝ «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում այսօր ժամը 14.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք արդեն տեղափոխվել է 63 տրանսպորտային միջոց: