27/05/2016 19:49
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Մայիսի 26-ից 27-ը Հայաստանում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նույն ժամանակատահվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է10-ը:
Ոստիկանությունը հայտնում է, նաև, որ բացահայտվել է գողության և խարդախության` 9-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: