27/05/2016 15:37
Հայաստանի դպրոցականները կապահովվեն պլանշետներով
Կրթության և գիտության նախարարությունը կընդլայնի դպրոցականներին պլանշետներով ապահովելու ծրագրի աշխարհագրությունը:
«Դա պիլոտային ծրագիր է, որը նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով իրականացվեց առաժմ միայն Վայոց Ձորի մարզում: Բավականին հետաքրքիր արդյունքներ ունենք: Կփորձենք առաջիկայում ևս այդ ծրագիրը շարունակական դարձնել», - ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, աշխատանք է տարվում հաջորդ տարի այն ընդլայնելու և տարածելու ուղղությամբ: