27/05/2016 11:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում
Մայիսի 28-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ այսուհետ նշված խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:
Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: