27/05/2016 17:09
Կրթության և գիտության նախարարությունում ընդամենը չորս ծառայողական ավտոմեքենա կա
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում չորս ծառայողական ավտոմեքենա կա, որից երեքը սպասարկում են երկու փոխնախարարներին և աշխատակազմի ղեկավարին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այսինքն՝ կրճատում կոնկրետ նախարարության համակարգում դժվար լինի, բայց մեր ուղեկից կառույցներում պետք է նայենք»,- ասաց Լ.Մկրտչյանը:
Նա նշեց, որ եկող շաբաթ նախարարությունն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:
Նախարարը նաև չբացառեց հաստիքային կրճատումներին, սակայն նշեց, որ միտված է որոշ ուղղություններ ավելի ուժեղացնել:
«Կփորձենք ինչ որ բաներ վերանայել, բայց ավագ դպրոցների և ներառական ոլորտը պետք է բարելավենք, քանի որ այս խնդիրներն իսկապես հասունացել են», - ասաց Լ.Մկրտչյանը: