27/05/2016 13:06
Մարսի վրա հայտնաբերել են սառցե ժամանակաշրջանի գոյության վկայություններ
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ Մարսի վրա հայտնաբերել են սառցե ժամանակաշրջանի գոյության վկայություններ: Ավելին, երկրաֆիզիկոսների խոսքով՝ ներկայում մոլորակը դուրս է գալիս դրանից և թևակոխում է գլոբալ տաքացման փուլ, հայտնում է «Комсомольская Правда»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Curiosity մարսագնացը կարմիր մոլորակի վրա հայտնաբերել է օրգանական նյութեր: Մարսիական գրունտի փորձանմուշները պարունակել են պերեքլորատի օրգանական միացություններ: Պերեքլորատը քլորի, ջրածնի, ածխաթթվի միացություն է: