27/05/2016 14:56
Հայաստանում ներառական կրթության ծրագիրը կվերանայվի. Լևոն Մկրտչյան
Հայաստանում ներառական կրթության խնդիրներ կան, ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, այդ ծրագիրը դեռևս պետք է վերանայվի:
«2015 թվականին ծրագրային բոլոր հարցերը կարգավորվել են, սակայն ունենք ժամանակ, որպեսզի մյուս հարցերը վերանայենք և 2018 թվականին ամբողջությամբ անցնենք ներառական կրթության», - ասաց Լ.Մկրտչյանը:
Նա նշեց, որ նախորդ տարի մոտ 2,3 մլդ դրամ է ծախսվել այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով:
«Մենք պետք է վերանայենք ամբողջ համակարգը՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան և ինչ կարող ենք անել այդ ուղղոությամբ, որպեսզի այն ամբողջությամբ իրականացնենք», - ասաց Լ.Մկրտչյանը: