27/05/2016 12:55
Պուտին. Իսլամական աշխարհն, ի դեմս Ռուսաստանի, հուսալի դաշնակցի կգտնի
Իսլամական աշխարհը կարող է վստահ լինել, որ ի դեմս Ռուսաստանի հուսալի դաշնակցի կգտնի, որը պատրաստ է օգնել լուծել կենսական խնդիրները: Ինչպես հայտնում է «РИАНовости», այդ մասին ասվում է «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:
«Մեր հանդիպման օրակարգն արծարծում է կարևոր հարցեր, որոնցից շատերն ուղղակիորեն կապված են իրադարձությունների հետ, որոնք ներկայում տեղի են ունենում մի շարք մուսուլմանական երկրներում ու առանց չափազանցնելու, հարուցում են գլոբալ արձագանք»,- ասվում է Պուտինի ուղերձում, որն ընթերցվել է Կազանում ընթացող նիստի ժամանակ:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությամբ հզոր հարված է հասցվել ահաբեկչությանը, այնուամենայնիվ, ահաբեկիչները ու նրանց համախոհները նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը՝ փորձելով հնարավոր ամեն ուժերով խաթարել խաղաղ կարգավորման միջազգային ջանքերը: