27/05/2016 10:58
Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, կան վիրավորներ
Մայիսի 27-ին` ժամը 19.30-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային:
ՀՀ քաղաքացիներ` 34-ամյա Սուրեն Վ.-ը, 55-ամյա Ռուսլան Գ.-ը, 34-ամյա Արտյոմ Տ.-ը տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց:
ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է: