28/05/2016 14:07
ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացնում է. Ադրբեջանում հայ լինելը վտանգավոր է
«ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնիսկ զգուշացնում է հայերին, որ Ադրբեջանը էթնիկական պատկանելության պատճառով մերժում է մուտքի վիզաների տրամադրումը», - գրում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
.@GoldenTent State Dept even warns Americans that #Azerbaijan denies visas based on ethnicity. https://t.co/EY2nbatWIU #Armenian #NKPeace
— Kate Nahapetian (@KN87) May 27, 2016
ԱՄՆ Պետքարտուղարության համապատասխան կայքէջում հրապարակված է հետևյալ հայտարարությունը.
«Հայկական ծագմամբ ԱՄՆ քաղաքացիները, կամ նույնիսկ նրանք, ովքեր ունեն հայկական ազգանուններ, նախկինում մերժումներ են ստացել Ադրբեջանի կառավարությունից մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում այն պատճառաբանությամբ, որ նրանց անվտանգությունը հնարավոր չէ ապահովել: 2013 թ. մեկ այլ ճանապարհորդի անձնագիրը մերժել էին անգամ ընդունել, քանի որ փաստաթղթում եղել էր Հայաստանի վիզա»:
Հիշեցնենք, որ 1918-20 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տոնի առթիվ նախօրեին կազմակերպված ընդունելությանն ունեցած իր ելույթում երկրի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր. «Այս տարին Ադրբեջանում հայտարարվել է «Բազմամշակութայնության տարի»: Սա մեսիջ է աշխարհին, հատկապես այս պայմաններում: Ադրբեջանական հասարակությունը դարեր ի վեր ապրում է բազմամշակութայնության պայմաններում»:
Ելույթին ի պատասխան Twitter-ում հեգնող գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Ամենաուժեղ, ամենաազատ, կարճ ասած ամենաահեղ և զորեղ… եւ «ամենաօկուպացված»»:
Самый сильный, самый свободный, короче великий и могучий… и самый “оккупированный”#Азербайджан https://t.co/nzjMbnX1Uh
— Tigran Balayan (@tbalayan) May 27, 2016