28/05/2016 16:14
Հյուսիսային Կորեան պատրաստվում է թողարկել Facebook-ի կլոնը
Հյուսիսային Կորեան պատրաստվում է թողարկել Starcon սոցիալական նոր ցանցը, որի դիզայնը շատ նման է Facebook-ին, հայտնում է Lenta.ru-ն:
Կայքը հայտնաբերել է Dyn Research ինտերնետ-վերլուծական կենտրոնի տնօրեն Դագ Մեյդորին:
Ըստ նրա՝ Starcon-ին Facebook-ի հետ բարեկամացնում է ոչ միայն գունային գամման, այլև որոնողական տողի, ընկերների ցուցակի, նաև լրահոսի նմանությունը:
Ամենայն հավանականությամբ՝ Statcon-ի համար կիրառվել է phpDolphin պլատֆորմը, որը թույլ է տալիս կայք ստեղծել Facebook-ի կաղապարի հիման վրա