28/05/2016 16:40
Համացանցում հայտնվել է հրապարակում՝ 2019-ի Mercedes-Benz CLA-ի մասին
Համացանցային տիրույթում հայտնվել է տեղեկություն Mercedes-Benz CLA 2019 թվականի մասին: Արտադրողները մեքենայի բոլոր յուրահատկությունները դեռ չեն բացահայտում, սակայն որոշ տեղեկություններ, այնուամենայնիվ, կան: Ինչպես հայտնում է «Информинг»-ը, 2019-թվականի Mercedes-Benz CLA-ի դիզայնը փոխվելու է: Առջևի լուսարձակները կլինեն ավելի նեղ, ռադիատորի ցանցի ձևը ևս փոխվելու է: Մեքենայի վերին հատվածն ավելի էլեգանտ է դառնալու :
Նորույթը ստեղծվում է MFA2-ի պլատֆորմի վրա, ինչը թույլ կտա մեքենան դարձնել ավելի թեթև և մանեվրող, նաև՝ սրահն ավելի ընդարձակ կդառնա: Ապագայում մշակողները նախատեսում են թողարկել նաև Mercedes-Benz CLA-ի ունիվերսալ տարբերակը, որը մեծ պահանջարկ կվայելի մեծ ընտանիքների շրջանում:
Ենթադրվում է, որ մեքենայի աշխատանքն ապահովելու են 3 և 4 զիլինդրանանոց շարժիչնեն ինչպես A դասի մոտ է: