28/05/2016 13:57
Ռուսաստանում մշակում են թիրախի մոտ պայթող ԱԹՍ
Ռուսաստանում անօդաչու թռչող սարքը փոփոխվել է՝ որպես զինատեխնիկա օգտագործվելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ըստ նախնական տեղեկության՝ նա ստացել է մարտական մաս և ոչնչացնելու է թիրախը՝ ինքն իրեն պայթեցնելով։
«Այժմ ստեղծվում է ԱԹՍ, որն աշխատելու է ինքնաոչնչացման սկզբունքով, այսինքն պայթելու է՝ թիրախին հասնելուց հետո»,-ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ զարգացման հիմքում հանդիսանում en արդեն գոյություն ունեցող մոդելները, քանի որ այդպես ավելի արդյունավետ ու էժան է։