28/05/2016 15:08
Աշոտ Ղահրամանյանը դժգոհ է Արմավիրի մարզպետարանի մեքենաների քանակից
Արմավիրի մարզպետարանում ուռճացված ծախսեր չկան, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
«Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մի բան էլ քիչ են: Ընդամենը 7 հին մեքենա ունենք», - ասաց նա:
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, որ վարչապետի հանձնարարականը միայն մեքենաներին չէր վերաբերում, այլ՝ ընդհանուր ծախսերին, մարզպետը հավելեց. «Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև վերջին օրերին քամու ու կարկուտի հետևանքով գրանցված վնասներից: Մարզպետը հավաստիացրեց, որ ամեն ինչ զեկուցվել է կառավարության ղեկավարին, վարչապետը այցելել է մարզ, տեղում ծանոթացել վնասներին, այժմ վնասների հաշվարկ է իրականացվում: