28/05/2016 15:04
Երկիրը պետք է կառուցենք այնպես, որ մեր երեխաներն ու թոռներն այստեղ ապրեն. Մարզպետ
Առաջին Հանրապետությունը Հայաստանին տվեց այն, որ մենք հասկացանք, որ օրհասական պահերին պետք է լինենք միասնական, իսկ միասնականության շնորհիվ մենք միշտ էլ հասել ենք հաղթանակների, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Շնորհավորելով հայ ժողովրդին եռատոնի կապակցությամբ՝ նա նշեց, որ այսօր էլ հայ ժողովրդի միասնականությունը կա և համոզված է, որ դա նոր հաղթանակներ է իր հետ բերելու:
«Մեր երկիրը ճիշտ ուղիով է ընթանում: Այս երկիրը պետք է կառուցենք այնպես, որ մեր բոլորի երեխաներն ու թոռներն այստեղ ապրեն», - ավելացրեց նա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իր արածի ու չարածի համար պատասխան տա: