28/05/2016 12:07
Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները Սան Դիեգոյում բախվել են
Սան Դիեգո քաղաքի ոստիկանությունը ցրել է ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների հանրահավաքը, հայտնում է «Интерфакс»-ը:
Ամբոխը կազմված է եղել մոտ 1000 մարդուց: Ոստիկանները հրամայել են նրանց լքել տարածքը, սակայն արդյունքի չհասնելով՝ ստիպել են նրանց դա անել: Ոստիկանները կիրառել են մահակներ, վահաններ, նաև՝ արցունքաբեր գազ:
Տարածքը լքելու պահանջից հրաժարված 3 մարդ ձերբակալվել է: