28/05/2016 14:15
Իրանի 10-րդ գումարման Մեջլիսն այսօրվանից սկսում է աշխատանքները
Իրանի 10-րդ գումարման Մեջլիսն այսօրվանից սկսում է աշխատանքները, հաղորդում է իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությունը:
Փետրվարի 26-ին Իրանում տեղի ունեցած 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների արդյունքների համաձայն՝ 290 անդամ ունեցող Իրանի խորհրդարանն ըստ քաղաքական ուժերի ներկայացվածության՝ հետևյալ պատկերն է ստացել՝
Բարեփոխականներ՝ 117 մանդատ
Պահպանողականներ՝ 94 մանդատ
Անկախ թեկնածուներ՝ 74 մանդատ
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 5 մանդատ
ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ հայերը, որպես կրոնական փոքրամասնություն, Մեջլիսում պատգամավորի երկու տեղ ունեն: Որպես իրանահայ համայնքի ներկայացուցիչներ՝ Իրանի խորհրդարան են անցել Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը:
Այսօր կայացած առաջին նիստին ներկա են եղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, ԻԻՀ հիմնադիր, իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի թոռը՝ Սեյյեդ Հասան Խոմեյնին և այլ պաշտոնյաներ:
Մեջլիսի նախագահի հավանական թեկնածուներն են համարվում գործող նախագահ Ալի Լարիջանին ու բարեփոխականների ցուցակը գլխավորող Մոհամմադ Ռեզա Արեֆը: