28/05/2016 10:40
Վարչապետ. Չեն բացառվում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանակությունները
Այսօր մեզ համար տոն է, օպտիմալացումը եկեք թողնենք աշխատանքի ժամին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ վարչապետը նշեց, որ մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ամիս և այսուհետ էլ ցանկանում է նորանոր հաղթանակներ:
«Տնտեսական հարցերն ու օպտիմալացումը ժամանակի ընթացքում կիրականացնենք, իսկ նրանք, ովքեր չեն հավատում, մենք մեր գործը կանենք, որպեսզի հավատան», - ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը չի բառացում ոչինչ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները:
«Եթե նրանք չեն կարողանում իրենց ծրագրերը, իրենց առջև դրված խնդիրները լուծել, ապա պաշտոնանկությունը չի բացառվում», - ասաց վարչապետը: