28/05/2016 12:15
Հրանտ Մարգարյան. Ղարաբաղի հարցում վերջնական հաղթանակ է պետք
Լեռնային Ղարաբաղի հարցը շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը:
Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «մեծ հաջողություն է նաև մեր ժողովրդի միասնականությունը»:
«Մեր ժողովրդի հուսահատության ալիքը ի չիք է դարձել: Դա ցույց է տալիս մեր վճռականությունը այդ հարցի հետ կապված և այն համոզմունքը, որ մենք այդ հարցում վերջնական հաղթանակ պետք է ունենանք», - ասաց Հ.Մարգարյանը: