28/05/2016 13:39
Հրանտ Մարգարյանը տեղյակ չէ Աղաբեկյանի որոշումերից
ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը վստահեցնում է, որ ինքն անձամբ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ չի խոսել և տեղյակ չէ նրա որոշումների վերաբերյալ:
«Արթուր Աղաբեկյանի հետ անձամբ չեմ խոսել»,- Սարդարապատ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Աղաբեկյանը պատրաստվում է լքել Դաշնակցության շաքերը, ասաց Հ. Մարգարյանը:
«Ես նույնիսկ տեղյակ էլ չեմ, որ նա ուզում է լքել մեր շարքերը»,- հավաստիացրեց նա: