28/05/2016 15:00
Մարտունի–Սոթք միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքը կմեկնարկի 25 օր հետո
Մարտունի–Վարդենիս–Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու 6,5-11,1 կմ հատվածի անբարեկարգ վիճակի կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016 թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։
Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։