28/05/2016 11:22
Յուրի Խաչատուրով. Իմ տունը 600 քառակուսի մետր է, կվարտիրես ծախել, էդ տունն եմ սարքել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հերքում է լուրերը, թե ինքն իմացել է ապրիլի սկզբին ադրբեջանական կողմի տեղաշարժերի մասին և տեղյակ չի պահել համապատասխան օղակներին:
«Այդ բոլոր լուրերը սուտ են, դրանք հատուկ մտածված են և միտված բանակի կազմաքանդմանը: Դուք ուզում եք մեր բանակը քանդվի՞», - Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա տոնակատարությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Անդրադառնալով իր շքեղ առանձնատան մասին լուրերին՝ գեներալ-գնդապետը հավաստիացրեց, որ առանձնատունը շքեղ չէ:
«Դուք իմ տունը տեսե՞լ եք, իմ տունը 600 քառակուսի մետր է, կվարտիրես ծախել եմ ու էդ տունը սարքել», - ասաց նա:
Յ.Խաչատուրովը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի: