28/05/2016 12:59
Ջուդիթ Ֆարնուորթ. Հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր ինքնությունը և չմոռացավ իր ժառանգությունը
Անկախության վերականգնումը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն էր հպարտ հայ ժողովրդի համար, ասել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը՝ Հայաստանի Հանրապետության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձում։
«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։ Հայ ժողովուրդը՝ չնայած դարեր շարունակ կորցրած ինքնիշխանությանը, երբեք չկորցրեց իր ինքնությունը և չմոռացավ իր ժառանգությունը։ Հայ ժողովրդին մաղթում եմ առողջություն, երջանկություն և բարեկեցություն գալիք դարերի համար», - ասել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը: