28/05/2016 10:46
Փորձագետները կարծում են, որ Օլիմպիական խաղերը պետք է տեղափոխել կամ հետաձգել
150 փորձագետ կարծում է, որ Օլիմպիական խաղերը պետք է տեղափոխել կամ հետաձգել Զիկա վիրուսի պատճառով:
Washington Post-ի փոխանցմամբ՝ աշխարհի տարբեր երկրների փորձագետները դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանին, որպեսզի նա ճնշում գործադրի Օլիմպիական խաղերի կազմակերպիչների վրա և ստիպի տեղափոխել Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյից կամ հետաձգել դրանք:
Նշենք, որ Բրազիլիան, որը հյուրընկալում է Օլիմպիական խաղերը, գտնվում է Զիկա վիրուսի տարածման էպիկենտրոնում: