28/05/2016 18:03
Գերմանացի ընդդիմադիր գործչի դեմքին տորթ են նետել (Տեսանյութ)
Անհայտ տղամարդը հարձակվել է Գերմանիայի խորհրդարանական ընդդիմադիրներից մեկի Սառա Վագենկնեխտի վրա: Ինչպես հայտնում է «ТАСС»-ը, Մագդեբուրգում անցկացվող «ձախերի» կուսակցության նիստի ժամանակ նա ներխուժել է սրահ և տորթ նետել քաղաքական գործչի երեսին:
Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել են «Հակաֆաշիստական նախաձեռնություն: Տորթեր մարդկության թշնամիների համար» կոչվող շարժման անդամները:
Նրանք Վագենկնեխտի հռետորաբանությունը նմանեցնում են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջապոպուլիստական կուսակցության հռետորաբանությանը: