28/05/2016 16:31
Միջերկրական ծովում հերթական նավն է խորտակվել. կան զոհեր
Միջերկրական ծովում ներգաղթյալներ տեղափոխող հերթական նավն է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, հայտնում է«Комсомольская правда»-ն:
Անօրինական ներգաղթյալներով նավը շուռ է եկել Լիբիայի ափերից 35 ծովային մղոն հեռավորության վրա: Իտալական Vega նավը փրկել է 135 մարդու:
Թե քանի ուղևոր է եղել խորտակված նավում, պարզ չէ: