28/05/2016 12:36
Հազարավոր ֆրանսիացիներ ստիպված են եղել գիշերն անցկացնել գնացքի վագոններում
TGV արագընթաց էլեկտոգնացքը սլաքային հանգույցի էլեկտրոնիկայի խափանման պատճառով դադարեցրել էր աշխատանքը և առնվազն 7 հազար ուղևոր ստիպված գիշերն անցկացրել է վագոններում, հայտնում է «ТАСС»-ը:
Ֆրանսիայի մայրաքաղաքը Բորդոյի հետ կապող գծի մեծ հատվածում խնդրի պատճառով անջատվել էր ազդանշանային համակարգը:
Փարիզ-Բորդո գծի հերթապահը ստիպված է եղել երթուղիների սլաքային ուղղությունների կարգավորման աշխատանքներն իր վրա վերցնել, ինչի հետևանքով 2 ուղիներում էլ անձնակազմի շարժը հետաձգվել է: Գնացքները Փարիզ են ժամանել միայն հաջորդ օրվա առավոտ: Տոմսերի արժեքի մի հատվածը ուղևորներին փոխհատուցվել է: