30/05/2016 16:17
Փոխնախարար. Եթե անալոգային հեռարձակումը չի անջատվում, չի նշանակում՝ գումարներն իրենց նպատակին չեն հասել
Թվային հեռարձակման համար բյուջեից հատկացված բոլոր միջոցները ծառայել են իրենց նպատակին, ԱԺ-ում ասաց ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանն՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ հետաձգվեց թվային հեռարձակման ծրագիրը՝ հաշվի առնելով այն, որ բյուջեից հսկայական միջոցներ են տրամադրվել այդ նպատակով:
«Թվային հեռարձակում իրականացվելու է ամբողջ Հանրապետության տարածքում, հետևաբար ծրագրի հետաձգումը պայմանավորված է մի քանի խնդրով, որոնց լուծման համար ժամանակ է պահանջվում»,- ասաց նա:
Փոխնախարարն հիշեցրեց, որ նախորդ տարվա վերջին կառավարությունը գումար հատկացրեց, որպեսզի սոցիալապես խոցելի խավերին հատկացվի թվային ընդունիչ սարքեր, և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ այդ նպատակով նորից լրացուցիչ գումար հատկացվեց, որպեսզի ևս 60.000 թվային ընդունիչ հատկացվի այդպիսի ընտանիքներին:
«Սոցապնախարարության հետ համատեղ ջանքերով նախորդ տարի այդ սարքերը տրամադրվեց սոցիալապես անապահով ընտանիքներին: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կան ընտանիքներ, որոնք դեռևս ունեն խնդիր: Եվ, քանի որ նախարարությունում խիստ ցուցանիշ է ընդգծվել, վարապետ Հովիկ Աբրահամյանը որոշեց ևս 60000 սարք ներմուծել: Առաջիկա օրերին դրանք կներկրվեն Հայաստան և դրանց բաշխումը կիրականացվի շատ կարճ ժամկետում: Քանի որ մեխանիզմը խիստ որոշակի է, կսկսենք արդեն փուլային անջատումներ իրականացնել»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այդ գործընթացը ևս կազմակերպվել է շատ թափանցիկ:
Ա. Առաքելյանն ընդգծեց նաև, որ եթե անալոգային հեռարձակումը չի անջատվում, դա չի նշանակում, թե այդ գումարներն իրենց նպատակին չեն հասել, և առհասարակ այդպիսի փոփոխություննեն իրականացվում են փուլ առ փուլ:
«Թվային ազդանշանը հասանելի է Հարապետության ամբողջ տարածքում, իսկ երբ կանջատենք անալոգայինը, որևէ կերպ կապված չէ գործընթացի կամ պրոբլեմի հետ: Մենք սպասում ենք, որպեսզի նոր խմբաքանակը գա, բաժանվի այն ընտանիքներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն ձեռքբերելու. դրան կհաջորդի անջատումը»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ այս պահին էլ այն ընտանիքներն, ովքեր արդեն ձեռք են բերել այդ սարքերը, կարող են թվային հեռարձակակմբ դիտել հաղորդումները, սակայն արդեն ակնհայտ տարբերությամբ:
«Ինչո՞ւ չեք նկատում անալոգային և թվային հեռարձակման տարբերությունը: Օրինակ՝ ես շատ մեծ տարբերությում եմ տեսնում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Հայաստանն այդ առումով նաև միջազգային պարտավորությունն ունի, արդյոք ուշ հեռարձակման համար տուգանք չի սահմանվում, Ա. Առաքելյանը նշեց՝ ոչ:
«Հայաստանը հուսալի գործըներ է: Դա պարտավորություն չէ, այլ՝ հայտարարություն, որ 2016 այդ պարտավորությունները դադարեցվում է որոշ լիազորություններ: Միջազգային հեռարձակողը երաշխավորում է որոշակի պահանջներ, որոնք վերաբերում են անալոգային հեռարձակմանը: Եվ, եթե նախկինում մենք խնդիրներ էինք ունենում հարևան պետությունների հետ, ազդանշանի հետ կապված, դա կարգավորիչ խթան էր, որպեսզի այդ վեճերը լուծվեն, այդ հայտարարությունը վերաբերում էր այդ պարտավորություններին»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ Հայաստանն իր բոլոր պարտավորությունները կատարում է: