30/05/2016 16:42
Ալավերդյան. Ընտանեկան բիզնեսին արտոնություններ տալու հետևանքով 8 մլրդ դրամ կորցրեցինք
2015 թվականի հաշվետու տարում հարկային եկամուտները նվազել են՝ չնայած թերի կատարման պատճառներ հանդիսացող գործոնները օբյեկտիվ են եղել, ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ հավելելով, որ առաջին գործոնները ներմուծումների էական կրճատումն էր:
«2015-ին 2014-ի նկատմամբ ԵՏՄ շրջանակներում, տարածաշրջանային զարգացումների շրջանակներում եղան մի կողմից ոչ միայն ներմուծումների ֆիզիկական ծավալի կրճատում, այլ նաև երրորդ երկրներից ներմուծումների տեղաշարժ դեպի ԵՏՄ երկրներ»,-ասաց նա:
Ա. Ալավերդյանը բացատրեց, որ ենթադրենք ձեթը, ցորենը կամ անվադողերը երրորդ երկրներից էին բերում և 32%-ի չափով եկամուտներ էին ունենում, այդ ապրանքները ԵՏՄ անդամակցությունից հետո սկսեցին 2015-ին ներմուծվել ՌԴ-ից:
«Այս պարագայում հասկանալի պատճառներով կորցրեցինք ներմուծման հետ կապված հարկատեսակներ: ԵՏՄ երկրներից ԱԱՀ գանձում են, բայց հաշվի առնելով, որ գանձման գործընթացում էլ հաշվի ապարատների հիման վրա մաքսատուրքը չի արտացոլում, բազան նկատելիոն նվազել է, եկամտային մեծ կորուստ եղավ»,- ասաց նա:
Ա. Ալավերդյանի խոսքով՝ օրենսդրության ազդեցություն ևս հարկային եկամուտների նվազման համար պատճառ հանդիսացավ, քանի որ դրանով արտոնություններ տրվեցին սահմանամերձ համայքներում բիզնես գործունեությանը՝ հարկերից ազատվելու նպատակով:
«Շրջանառության հարկի շեմը բարձրացվեց, 3,8 մլրդի կորուստ եղավ, նաև ընտանեկան բիզնեսին արտոնություններ տրվեցին, ինչի հետևանքով 18 մլրդ դրամ կորցրեցինք»,- հայտարարեց նա:
Պատգամավոր Խաչատուր Քոքոքբելյանն արձագանքեց, որ ԵՏՄ մտնելուց հետո բացի վնասից օգուտ չի ստացել:
«Սա արձանագրենք ու առաջ անցնենք, դուք պրոֆեսինալ եք և միշտ էլ այդ մակարդակը պահել եք, շնորհակալ եմ»,- ասաց նա: